Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/7/2022
share

«Իմ անտառ Հայաստան»/“My Forest Armenia”-ն շարունակում է Սպիտակի տարածաշրջանի կանաչապատումը

«Իմ անտառ Հայաստան»/“My Forest Armenia”-ն շարունակում է անտառատնկման աշխատանքները։ Կազմակերպությանը Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ 2022թ․ հունիսի 10-ի որոշմամբ 25 տարով անհատույց տրամադրվել էր հողատարածք անտառատնկման նպատակով։ Հիմա արդեն 2022թ․ հուլիսի 22-ին պայմանագիր է կնքվել Ջրաշեն II տարածքի անհատույց տրամադրման համար, նորից անտառապատման նպատակով։

Այդ պայամանագրերով կազմակերպության անհատույց տրամադրված հողատարածքները մոտ 350 հա է, որից 110 հա-ում ծառերն արդեն տնկված են։

«Իմ անտառ Հայաստան»/“My Forest Armenia”-ն տեղեկացնում է, որ այս նոր տարածքները ևս բարենպաստ են անտառապատման համար։ Այնտեղ տնկվելու են կաղնի, սոճի, վայրի տանձ և թփեր։ Մինչ ծառերը տնկելը կիրականացվեն ցանկապատման աշխատանքներ։ Թեև տարածքը տեղ-տեղ խիստ զառիթափ է, կազմակերպության աշխատակիցները վստահ են, որ այս ծրագիրը ևս հաջողությամբ իրականություն կդառնա։

Այս անգամ «Իմ անտառ Հայաստան»/“My Forest Armenia”-ն  հրավիրում է նաև անհատների մասնակցելու անտառատնկման աշխատանքներին՝ միանալով օնլայն հարթակին։ Հղման միջոցով ցանկացած օգատատեր կարող է մասնակցել ակցիային, ընտրելով թե քանի ծառ է ցանկանում իր կողմից տնկվի նոր ստեղծվող անտառում։

Աղբյուրը՝ «Իմ անտառ Հայաստան»/“My Forest Armenia

4

facebook sharing button facebook